Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը՝ Ռոբերտ Քոչարյանը սպասում է

«Ոտքս գետին խփեմ, 200 հազար մարդ դուրս կգա փողոց», հայտարարել է Ազատության հրապարակում հանուն Արցախի փրկության 24-ժամյա ակցիա իրականացնող ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Մի կողմ թողնենք այն, թե այդ արտահայտությունն ինչպես է լավագույնս բնորոշում խորհրդարանական ընդդիմության առաջնորդների և նրանց ընտրազանգվածի հարաբերությունների վարչահրամայական բնույթը: Այստեղ նորություն կարծես չկա էլ: Վանեցյանի արտահայտությունն ուշադրության է արժանի թերևս այլ նրբերանգի բերումով: 200 թիվը բոլորովին պատահական թիվ չէ: Համոզվելու համար վերստին նայեք խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները: 200 հազարը՝ դեպի վերև փոքր շեղումով, Հայաստան դաշինքի կամ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ձայներն են: Հայաստան դաշինքը 2021 թվականի արտահերթ ընտրությանը ստացել է 269 հազար ձայն: Իհարկե այդ թիվն ավելի մոտ է 300 հազարին, քան 200-ին, սակայն տվյալ պարագայում հնչում է՝ 269 հազար ձայն: Ահա այդ «հնչյունաբանության» մեջ թերևս պետք է փնտրել «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարության «կոդը»՝ ոտքը գետնին խփելու և 200 հազար մարդ հավաքելու մասին:

Ինչպես արդեն դիտարկել էի, Ազատության հրապարակում նրա ակցիան պետք է գնահատել նաև ներընդդիմադիր հարաբերությունների տիրույթում: Դրա վկայություն է նաև այն մեղմ ասած զուսպ վերաբերմունքը, որ Վանեցյանի ակցիայի նկատմամբ ցուցաբերում է «200 հազար» ձայնի տեր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, որի համար Արթուր Վանեցյանի ակցիան իսկապես մարտահրավեր է: Եթե այսպես ասած սառը հաշվարկի ենթարկենք ակցիան իր դրսևորումներով և գոնե նախնական ազդեցությամբ, ապա այն ոչ միայն չի թուլացրել Փաշինյանի քաղաքական դիրքը, այլ հակառակը՝ ինչպես նախկին իշխանություն ընդդիմության յուրաքանչյուր ակտիվ գործողություն, բերում է Փաշինյանի դիրքի շուրջ հասարակական ամրությունների ակտիվության: Որքան կշարունակվի այդ «բանաձևի» կենսունակությունը, սա այլ հարց է, բայց առայժմ «բանաձևն» աշխատում է և բավականին նկատելի է նաև, թե ինչպես է հենց ինքը Փաշինյանը պարբերաբար խթանում այն: Փոխարենը, Արթուր Վանեցյանի ակցիան փաստի առաջ է դրել Ռոբերտ Քոչարյանին, որը հավակնում է լինել ընդդիմադիր դաշտի և մասնավորապես նախկին կառավարող համակարգի առաջին ջութակը:

Մյուս կողմից իհարկե, Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը, բայց այն ի վերջո պետք է դնել գետնին՝ խփելով, թե այլ կերպ, որոշողն իհարկե ինքն է, բայց «բարձրացրած ոտքը» չի կարող անվերջ մնալ օդում, և այս դեպքում էլ թերևս դրան է սպասում Ռոբերտ Քոչարյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում