Թխվածքների նկատմամբ սերը կարող է հանգեցնել կանանց մոտ արգանդի քաղցկեղի: Այսպիսի եզրակացության են եկել Ստոկհոլմի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները: Նշվում է, որ այն կանայք, ովքեր օգտագործում են թխվածքներ շաբաթական 2-3 անգամ, մոտ 33%-ով ավելի հաճախ են հիվանդանում այդ հիվանդությամբ: Թխվածքի չարաշահումը մեծացնում է այդ հիվանդության հավանականությունը մինչև 42%: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գիտնականներն այս ուսումնասիրությունը կատարել են սկսած 1987 թվականից: Սակայն նրանք դժվարանում են բացատրել ստացված արդյունքները, և թխվածք օգտագործելու ու քաղցկեղով հիվանդանալու միջև կապը: Հետազատությանը մասնակցել է ավելի քան 60 հազար կին:
Գիտնականները նաև պարզել են, որ օրական մոտ 35 գրամ շաքարավազի օգտագործումը մոտ 36%-ով ավելացնում է արգանդի քաղցկեղ ստանալու հնարավորությունը: Նրանք սա բացատրում են այն հանգամանքով, որ շաքարը ստիպում է ենթաստամոքսային գեղձին ավելի շատ ինսուլին օգտագործել, ինչի հետևանքով էլ գրգռվում է արգանդի լորձաթաղանթը: Սրա հետևանքով ավելանում է էստրոգեն հորմոնը, ինչը խրախուսում է քաղցկեղածին բջիջների աճը:









































