Վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ Արևմուտքից մեսիջներ է նկատում․«Երեկվա Միշել-Փաշինյանի հեռախոսազրույցից ՀՀ վարչապետի ակնարկը այն է, որ Հայաստանը չի հրաժարվի բրյուսելյան պայմանավորվածությունից»:
Ըստ վերլուծաբանի՝ Արևմուտքի մեսիջներից ակնհայտ է՝ վարչապետի հայտարարությունները ճիշտ են․ «Արևմուտքը չի հերքում Փաշինյանի հայտարարությունը, ընդհակառակը մեսիջներ է հղում»:
Չիբուխչյանը անդրադարձավ նաև Արցախի վերջին օրերի քաղաքականությանը՝ նշելով․ որ Արցախն այսօր գործում է ընդդեմ ՀՀ պետականության: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ մեզ Ռուսաստանից պոկվելու պատմական շանս է տրված․ «5-րդ շարասյունը ամեն ինչ անում է, որ Հայաստանը հանկարծ չպոկվի Ռուսաստանից: Այդ մարդիկ կարող են լինել հայաստանյան կադիրովներ»:









































