Ուկրաինան ներկայացնող 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հաղթել է «Մանկական նոր ալիք 2011» ամենամյա երաժշտական մրցույթում: Այս մասին հաղորդում է УНИАН գործակալությունը:
Այս տարի մրցույթին մասնակցել են 11 երկրների ներկայացուցիչներ, ովքեր Յուրմալա են ժամանել Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Իտալիայից և այլն: Հաղթողն ապրում է ուկրաինական Խմելնիցկի քաղաքում, իսկ մրցանակը հանձնել է ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
Մեր երկիրը ներկայացնող 11-ամյա Լիդուշիկին հրավիրել են մասնակցելու Իտալիայում շատ հայտնի «Ունա կազոնե» մանկական հեռուստահաղորդմանը:









































