Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին հրավիրել է հանձնվել դաշնային զորքերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիմա կոնկրետ հատուկ գործողություն է սկսվում, հիմա կոնկրետ արդյունք կլինի, իրենք են դա խնդրել, այսպես ասած՝ ուկրաինացիները, եթե հանկարծ ինչ-որ մեկը չի կարողացել փախչել, փախեք, հեռացեք ձեր դիրքերից։ Փախեք, ուր են դաշնային զորքերը։ Ձեզ կընդունեն, կկերակրեն և ջուր կտան»,-նշել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։