Կանադայի իշխանությունները քննարկում են մարդասիրական ոլորտում Ուկրաինային եւ Եվրոպայի երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նոր տարբերակներ: Ապրիլի 17-ին CBS հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել Է Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիտ Սաջանը:
«Մենք փորձում ենք հնարավորինս ավելի շատ պաշարներ տեղափոխել (Եվրոպա),- ասել Է նա:- Մենք շրջիկ մեծ հոսպիտալ ունենք, որը պատրաստ ենք տեղակայելու այնտեղ»: Գերատեսչության ղեկավարը հավելել Է, որ Կանադայի իշխանությունները մշտական կապեր են պահպանում միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնեն կարիքավորներին: Նա նաեւ տեղեկացրել Է, որ արդեն Լեհաստան են ժամանել 100 կանադացի զինվորականներ, որոնց խնդիրն Է աջակցություն ցույց տալ ուկրաինացի փախստականներին, այդ թվում Կանադա մեկնելու համար փաստաթղթերի ձեւակերպման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: