Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Եթե Ադերբեջանը ցանկանա անհետ կորածների հարցով իրավական պրոցես սկսել Հայաստանի դեմ, մեծ է հավանականությունը, որ կմերժվի

Անհայտ կորածների համաշխարհային դաշինքը ապրիլի 7-ին Ժնևում իր առաջին համաժողովն է անցկացրել, որին անդամության հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը Կարմիր Խաչի հրավերով: Չի բացառվում, որ այսպիսով Ադրբեջանը նախապատրաստում է իր հակագրոհները Հայաստանի դեմ։

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Այս առնչությամբ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե Ադրբեջանն իսկապես ուզում են անհետ կորածների հարցով հայցել իրավական պաշտպանություն, կարող էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել 2002 թվականից. «20 տարի հետո նման պրոցես սկսելը, ես վստահ եմ՝ իրավական պրոցես չի: Եթե խոսքը կոնկրետ իրավական պրոցեսի մասին է, ուրեմն մեծ է հավանականությունը, որ այդ պրոցեսը կմերժվի, որովհետև Ադրբեջանը սպասել է 20 տարի: Նույն հաջողությամբ կարող էր փորձեր դիմել Հաագայի դատարան, եթե Հայաստանը համաձայներ նման հայցի: Ես կարծում եմ՝ իրավական գործընթացների ներուժը սպառված է, դրա համար էլ Ադրբեջանը ոչ իրավական պրոցեսներ է փորձում սկսել»,-ասաց Արա Ղազարյանը:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ անելիք ունի անհետ կորածների մասով միջազգային ատյաններում, նա պատասխանեց. «Նույն խնդիրն էլ Հայաստանն ունի, Հայաստանն էլ 2002-ից հնարավորությունն ուներ  այդ հարցը բարձրացնելու, բայց մինչև հիմա իրավական գործընթաց չենք սկսել:

Եթե դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, պայմանագրեր են կնքվում երկու պետությունների միջև, այդ հարթության մեջ հարցը պետք է լուծվի, ոչ թե իրավական հարթության մեջ: Հայաստանն արդեն քայլեր արել է, որքան հիշում եմ՝ 108 մարմին ենք վերադարձրել Ադրբեջանին անվերապահորեն: Այսինքն ոչ իրավական գործընթացներով, պետությունների միջև համագործակցության:

Իսկ այս դեպքում դիմել միջազգային մարմիններ, նշանակում է՝ փորձել ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա, բայց դա ոչ մի նոր բան Ադրբեջանին չի տա: Նոր պրոցես կարող են սկսել միայն մի դեպքում, եթե, ենթադրենք, գրավյալ կամ օկուպացված տարածքներում հայտնաբերեն նոր փաստեր:

Բայց նույնիսկ այդ դեպքում միջազգային մարմինները առաջին հերթին կասեն՝ փորձեք իրար մեջ բանակցել: Պետք է նախ ցույց տալ, որ որոշակի բանակցություններ արվել են, եթե դրանք տապալվել են, նոր կարող են դիմել միջազգային ատյաններ: Հիմա Ադրբեջանը հերթական քաղաքական քայլն է ձեռնարկում»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ներկայացված չէ Անհայտ կորածների համաշխարհային դաշինքին, Արա Ղազարյանն ասաց, որ անդամակցելով այդ դաշինքին Հայաստանը կարող է Ադրբեջանին հակակշիռ ստեղծել. «Դա ոչ իրավական պլատֆորմ է, ոչ էլ՝ դատական, դա միայն որոշակի լոբբիստական հնարավորություններ է տալիս: Բայց եթե բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, այլևս անիմաստ են նման քայլերը: Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն է լինելու անհետ կորածների հարցով հանձնաժողովի ստեղծումը:

Սկզբունքորեն անհետ կորածների հարցը վաղեմության ժամկետ չունի, տասնամյակներ էլ անցնի, պետությունները կարող են այդ հարցն անընդհատ բարձրացնել: Իհարկե, այնտեղ որոշ խնդիրներ կարող են ծագել իրավական գործընթացներում, բայց արտաիրավական գործընթացներում պետությունները կարող են այդ հարցերն իրար հետ բանակցել»:

Արա Ղազարյանը նկատեց, որ եթե խոսքը 2020 թվականի պատերազմի մասին է, ապա ժամկետները դեռ թարմ են, Հայաստանը որոշակի իրավական գործընթաց սկսել է, իսկ եթե խոսքը 1994 թվականի պատերազմի մասին է, ապա Հայաստանն այդ գործընթացը վաղուց պետք է սկսեր, բայց ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի եղել նման բան, անհատական գանգատներ էլ են չեն ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում