Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթը կրքեր է բորբոքել, Փաշինյանն երեկ էլ անդրադարձել է ելույթին, նշել, թե իրեն շատ են մեղադրում պատերազմը չկանխելու կամ չկանգնեցնելու համար, երբ հնարավոր կլիներ պահպանել Շուշին։ Պատերազմը Շուշիի համար է եղել։ Նա նշել է, թե իր ելույթով տարածություն է բացել Հայաստանի և Արցախի համար, իսկ նախորդ բանակցային գործընթացով զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Վարչապետն անդրադարձել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրեն հասցեագրված մեղադրանքներին: Ելույթի առանցքային կետերը «Առաջին լրատվական»-ը քննարկել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ:









































