Tuesday, 30 06 2026
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան

Կարևոր հաղորդագրություն պաշտպանության նախարարությունից

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման թեման եղել է պաշտպանական ոլորտում հայ-հնդկական հարաբերությունն ու դրա հեռանկարը: Ինչպես նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության տեքստում, «կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»:

Հնդկաստանը ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների, աշխարհակարգային վերափոխումների առանցքային սուբյեկտներից մեկն է, որը շոշափելի դեր է խաղում եվրասիական անվտանգության համակարգում, ընդ որում այդ դերակատարման աճման միտումով: Հնդկաստանի դերակատարումն այդ առումով էական  հավասարակշռող գործոններից է թե մեծ մերձավորարևելյան, թե այդ ռեգիոնի «ավազանում» ընդգրկված Կովկասի համար: Ավելին, ընդամենն օրեր առաջ առիթ ունեցա անդրադառնալ ամերիկա-հնդկական ծավալուն բանակցությանը, որ վարվել էր 2+2 ձևաչափով՝ Վաշինգոտոնում, ԱՄն ու Հնդկաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների միջև, և բարձր մակարդակում՝ Բայդեն-Մոդի տեսակոնֆերանսի ձևաչափով: Ներկայումս ուկրաինական «էպիկենտրոնային» գոտում տեղի ունեցողի համատեքստում ԱՄՆ փորձում է Հնդկաստանին բերել եվրաատլանտյան քաղաքականության համախոհության ու վարքագծի դաշտ, ինչը էական նշանակություն է ունենալու Ռուսաստանի հանդեպ ճնշման քաղաքականության տեսանկյունից:

Մյուս կողմից սակայն, Հնդկաստանի այդօրինակ «բեկումը» կարող է էապես խախտել մի բալանս, որն էական գործոններից է կովկասյան-մերձավորարևելյան անվտանգության համակարգի վրա ազդեցության տեսանկյունից: Այդ իմաստով, Հայաստանի համար հույժ կարևոր է Հնդկաստանի բալանսավորված քաղաքականությունը ԱՄՆ և Ռուսաստանի միջև: Միևնույն ժամանակ սակայն, Երևանն անշուշտ չի կարող այստեղ ունենալ «բալանսը պահելու» հարցում որևէ ազդեցություն կամ դերակատարում, սակայն սրան զուգահեռ իհարկե նվազագույնը պարտավորել է «պահել» գործընթացնների զարկերակը, դրանց որևէ ընթացքի հանդեպ դիմակայունության որոշակի պաշար ձևավորելու համար:  Այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում նախարարի և Հնդկաստանի դեսպանի հանդիպումը հաջորդում է ամերիկա-հնդկական լայնաֆորմատ և բարձր մակարդակի բանակցությանը: Միաժամանակ շատ կարևոր է հայ-հնդկական պաշտպանական գործակցության առավելագույն առարկայացումը և այդ իմաստով, նախարար Պապիկյանի և դեսպանի հանդիպմանն արծարծված հեռանկարը թերևս պետք է առարկայացվեն պատշաճ դինամիկայով, մասնավորապես ռազմական գործակցության համաձայնագրի ստորագրման հարցում: Հայաստանն ու Հնդկաստանն այդ իմաստով լինելով իհարկե աշխարհաքաղաքական առումով միանգամայն տարբեր և անհամեմատելի տրամաչափի սուբյեկտներ, այդուհանդերձ ունեն որոշակի ընդհանուր որակի հետաքրքրություն՝ բալանսավորված միջազգային վարքագծի և խաղի առումով, և այդ տեսանկյունից թերևս պետք է առավելագույնն անել համատեղ այդ որակը ոլորտային փոխհարաբերությամբ կապիտալիզացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում