Ապրիլի 14-ին պաշտոնական այցով Ադրբեջանում է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վարչապետ Էդի Ռամային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնյաներ։
Ալբանիայի վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: