Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա եւ արդեն գնում են Կիեւ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Լեհաստանի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչ Յակուբ Կումոխը, որը միջազգային խնդիրների պատասխանատուն Է:
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդայի, Էգիլս Լեւիտսի եւ Ալար Կարիսի հետ գտնվում Է Ուկրաինայում եւ այժմ մեկնում Է Կիեւ»,- տեղեկացրել Է նա:
Մեր երկրներն այս կերպ աջակցություն են հայտնում եղբայրական Ուկրաինային եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկիին»,- հավելել Է Կումոխը:
Դատելով Twitter-ում զետեղված լուսանկարներից՝ չորս նախագահները Կիեւ են մեկնում գնացքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































