Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

էմոցիոնալ պոռթկում էր, ես Հայկ Մարությանին միայն լավն եմ ցանկանում. Ալեն Սիմոնյան

Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը: Այս մասին այսօր Azatatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ իր գրառմանը:

«Դա էմոցիոնալ պոռթկում էր, քանի որ ես այդտեղ ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված: Ես այդպիսի Ազգային ժողովի նախագահ եմ, ես ունեմ էմոցիաներ և էմոցիոնալ մարդ եմ: Ես կարող եմ շատ ծանր տանել այն բանը, որ իմ ընկերը, որի հետ ճանապարհ եմ անցել, շատ բաներ ներել եմ և դրանից տասը-տասնհինգ օր առաջ խոսել եմ որպես ընկերներ, ընտանիքի անդամներից ենք հետաքրքրվել, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնելով շահարկել ինձ, իմ անունը, ֆեյսբուքյան օգտատերերի հարցերի մակարդակի խոսակցություն բացել: Անկեղծ ասած՝ ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց, և ես որպես մարդ գտա, որ դա պետք է ասեմ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրանից հետո Հայկ Մարությանի հետ չի շփվել: «Ես իրեն միայն լավն եմ ցանկանում, իրեն, իր ընտանիքին, իր բալիկներին, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ, կարծում եմ, դա ավելի լավ կստացվի, չեմ ուզում այլևս իր մասին խոսել»,- ասաց նա և նշեց, որ Հայկ Մարությանի հետ կապված առաջինն է եղել, որ հարվածները իր վրա է վերցրել, պաշտպանել:

Օգտատիրոջ դիտարկմանը, որ գուցե Հայկ Մարությանին չի ներել, քանի որ քաղաքապետ լինելը Ալեն Սիմոնյանի երազանքն էր, ԱԺ նախագահն ասաց, որ հիմա ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, և դա որոշում էր, որն իր համար ընդունելի էր:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանին բարկացրել է, որ Հայկ Մարությանի՝ պաշտոնից հեռանալուց առաջ արած հայտարարությունը. «Պատկերացնում եք, մի երկիր, որը երեսուն տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենայի գնումը՝ իբր դա պետության պրիստիժի համար է»։

Ալեն Սիմոնյանը, որը Հայկ Մարությանի երկար տարիների ընկերն էր, երկու տարի առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել և նշել. «Մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր»:

Իսկ Մարությանի հրաժարականից հետո գրել էր. «Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու: Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն երկու տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շատ փողը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում