Երեկ Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում տեղի է ունեցել բնակելի շենքի մասնակի փլուզում: Բնակիչները դեռ հուլիս ամսից ահազանգել էին, որ շենքը գտնվում է փլուզման եզրին, քանի որ այնտեղ ճաքեր են առաջացել: Երեկ այդ ճաքերը մեծացել են, և տեղի է ունեցել մասնակի փլուզում: Երբ հեռուստաընկերությունների տեսախցիկները հայտնվել են դեպքի վայրում, շենքի դիմապատերից մեկն ամբողջությամբ է փլուզվել: Միայն երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել:
Այդուհանդերձ, փրկարարներն ու շինարարներն իրականացնում են փլատակների մաքրման աշխատանքներ` համոզվելու համար, որ այդ պահին բնակիչներից և գրասենյակային աշխատակիցներից ոչ ոք շենքում չի եղել: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:











































