Wednesday, 08 05 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ

Moody’s-ը Հայաստանի համար կանխատեսում է կայունից դեպի բացասական վարկունակություն

2022 թվականի մարտի 24-ին Moody’s Investors Service-ը (“Moody’s”) վերանայել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկունակությունը՝ հաստատելովBa3 տեղական և արտարժույթով երկարաժամկետ թողարկողների, ինչպես նաև արտարժույթով չապահովված բարձր ցուցանիշների համար։ Միևնույն ժամանակ, Moody’s-ը փոխել է կանխատեսումը կայունից դեպի բացասական: Վերջին անգամ միևնույն վարկունակության վարկանիշ Հայաստանը գրանցել էր 2015 թվականին, երբ դարձյալ Ռուսաստանի տնտեսությունն անկումային վիճակում էր։

ՀՀ վարկունակության Moody’s-ի բացասական գնահատականը պայմանավորված է աճող ռիսկերով, քանի որ Հայաստանի տնտեսական աճի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսական իրավիճակից։ Մասնավորապես՝ 2022 թվականի համար կանխատեսվում է ՌԴ տնտեսության 5-10 տոկոսի չափով անկում։

2021 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 845 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը, միաժամանակ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները նույնպես զգալի են՝ կազմելով 867 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը: Ուշագրավ է, որ Moody’s-ը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կնվազի մինչև 1,8 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ մոտ 3 տոկոսով. նախկին կանխատեսումը կազմում էրտարեկան 5-5,5 տոկոս աճ:Օրերս ՀՀ կենտրոնական բանկը նույնպես վերանայեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը՝ 5,3 տոկոսից իջեցնելով 1,6-ի։

2022 թվականին Հայաստանիվարկունակության նվազման վրա ազդելու է նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատումն ու ռուբլու արժեզրկումը: Մասնավորապես՝ Moody’s-ն ակնկալում է, որ 2022 թվականին տրանսֆերտների ընդհանուր ծավալը (ներառյալ այլ աղբյուրներից) կկրճատվի 20-30 տոկոսով, հակառակ ավելի վաղ կանխատեսումների, համաձայն որոնց՝ տրանսֆերտները կմնային մոտավորապես նույն մակարդակի վրա: Սա ուղղակի կհանգեցնի տնային տնտեսությունների սպառման կրճատման: Զուգահեռաբարարտահանումը նույնպես կկրճատվի Ռուսաստանի ցածր պահանջարկի պատճառով՝ հետագայում ազդելով իրական ՀՆԱ-ի աճի վրա:

Moody’s-ն այն տեսակետին է, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կպահպանվեն երկար ժամանակ: Հետևաբար, Ռուսաստանից տրանսֆերտները և արտահանումները դժվար թե վերականգնվեն նախկին մակարդակին: Ինչևէ, Հայաստանի տնտեսությանկայունությունը կախված կլինի, թե ՀՀ կառավարությունըորքան արդյունավետ կդիմակայի առաջացած մարտահրավերներին։

Moody’s-ը նշում է նաև, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան կկասեցվի, այսինքն՝ Հայաստանի պարտքային բեռը միջնաժամկետ կտրվածքով ավելի բարձր մակարդակի վրա կկայունանա, քան նախկինում պլանավորվում էր՝նկատի ունենալով եկամուտների վրա ազդող ավելի անբարենպաստ տնտեսական հեռանկարները: Հայաստանի տնտեսության ավելի ցածր աճի պատճառով Moody’s-ը կանխատեսում է, որ 2022 և 2023 թվականներին պետական բյուջեի դեֆիցիտը կմնա անփոփոխ՝ կազմելով ՀՆԱ-ի 4-4,5 տոկոս։ Այն դեպքում, երբ նախկինում ակնկալվում էր, որ 2022-ին դեֆիցիտը կնվազեր մինչև 3 տոկոս։

Moody’s-ը գնահատում է, որ 2022-2024 թվականներին պետական պարտքը կկայունանա ՀՆԱ-ի շուրջ 62-63 տոկոսի շրջանակում՝ 2021-ի ՀՆԱ-ի 60,3 տոկոսի փոխարեն: ՀՀ կառավարությունը դեռևս չի հայտարարելտնտեսությանաջակցման լրացուցիչ ծախսերի մասին, որը հավելյալ ծախսեր կպահանջի՝ ավելացնելով պետական պարտքը։Հարկ է հիշեցնել, որ 2022 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 324,3 մլն ԱՄՆ դոլար։

Ամփոփելով՝ Moody’s-ը հայտարարում է, որՀայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն ունի արժութային բարձր ռիսկեր, քանի որ պետական պարտքի 70 տոկոսնարտարժութային է: Հետևաբար, դրամի կտրուկ արժեզրկումը կդժվարեցնի պետական ​​պարտքի սպասարկումը, միևնույն ժամանակ կավելացնի բանկային հատվածի ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում