«Երկիր»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է տեսախցիկներ տեղադրել իր ղեկավարած կառույցի բոլոր աշխատասենյակներում, որպեսզի իր ենթակաների աշխատանքն ավելի թափանցիկ և տեսանելի լինի:
«Տեսախցիկների տեղադրման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն որոշ աշխատակիցներ արդեն սկսել են շշուկով բողոքել նոր կարգից: Դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ հայտնի է, որ այստեղ շատերը, հատկապես` երիտասարդ որոշ կադրեր, բավականին հեռու են քաղաքի կառավարմանը մասնակցելու գործից, փոխարենը ճարպիկ են և նպատակասլաց` իրենց մտադրություններում, բայց ոչ` աշխատանքում»,- հավելում է «Երկիր»-ը:









































