Վերջերս Նյու Դելի կատարած այցի ժամանակ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիպ Սինգհը պատմել է Հնդկաստանի իշխանություններին հակառուսական պատժամիջոցների պահպանման կարևորության մասին և առաջարկել օգնություն Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար:
Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Փսակին նշել է, որ յուրաքանչյուր երկիր, ներառյալ Հնդկաստանը, ինքնուրույն է որոշում՝ ներկրել ռուսական նավթը թե՞ ոչ:
Նշենք, որ այս շաբաթվա սկզբին Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն փորձում է համոզել Հնդկաստանին հրաժարվել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն ընդլայնելու մտադրությունից։