Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Հայերենի ուսուցումը հայ ժողովրդի ինչի՞ն է պետք

«Հեռուստաեթերի լեզվի վիճակի մասին տարիներ շարունակ մտավորականները խոսում են, բայց ոչինչ չի փոխվում: Եթե խորհրդային տարիներին հաղորդավարներն իրենք էլ բծախնդրորեն հետևում էին ուղղախոսական կանոններին, ապա հիմա մեծ մասը լիովին ազատ է՝ ո՛չ ուղղախոսություն, ո՛չ շեշտադրություն, իսկ բառի ընտրությունը մեծ հոգս չէ շատերի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում իր մտահոգությունը հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

«Վիճակը ցավալի է: Ասում-ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Հեռուստաեթեր ոտք դրած անձնավորությունը պարտավոր է հետևել գրական լեզի կանոններին, չոտնահարել դրանք»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հաղորդավարները կարծում են, թե իրենց համար էական չէ լեզվի կանոնների խստագույնս պահպանումը:

Նրա խոսքով՝ ինքը, որպես հեռուստադիտող, երբեմն զայրանում ու անջատում է հեռուստացույցը, որպեսզի չլսի այն, ինչ արվում է հայոց լեզվի հետ:

Այն հարցին, թե որն է ստեղծված վիճակից դուրս գալու ելքը, Դ. Գյուրջինյանն ասաց, որ պետությունն այստեղ հստակ աշխատանք ունի անելու: Պետությունը պետք է հոգ տանի անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու համար, որ հեռուստահաղորդավարը շահագրգիռ լինի և անաղարտ պահի հայերենը:

«Իսկ այդ ջանքը պետության կողմից ես չեմ զգում, որովհետև պաշտոնյաներն իրենք ազատորեն խախտում են հայոց լեզվի կանոններն ու բոլորովին չեն մտահոգվում: Նույնիսկ, գուցե, լավ են զգում, թե մենք այսպես ուժեղ ենք ու ինչ ուզենք, կարող ենք անել լեզվի հետ»,- հավելեց նա՝ ընդգծելով, թե գիրքը, ընթերցանությունը, կրթությունը երբեմն ծաղրի առարկա են դառնում նրանց համար:

«Հայերենի ուսուցումը հայ ժողովրդի ինչի՞ն է պետք: Որ գնան քննությո՞ւն հանձնեն, թե՞ կատարելապես իմանան ու գործածեն ամենուր՝ կյանքի բոլոր ոլորտներում: Մենք հայերենի ուսուցումը մղում ենք դեպի քննություն, ու բոլորի հոգսը դա է՝ թե քննությունից ի՞նչ ստացավ, թեստը ո՞վ կազմեց: Լսե՞լ եք մի անգամ, որ կրթության նախարարությունը վարի շահագրգիռ խոսակցություն, թե մայրենին ինչպե՛ս են սովորեցնում, ի՛նչ դասագրքերով, ի՛նչ նպատակ ունենք, ո՛ւր ենք գնում»,- նկատեց Դ. Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ այստեղ անելիքները շատ են, սակայն հեռուստաեթեր տնօրինողները, կրթության ոլորտի պատասխանատուները, պետական բարձր պաշտոնյաները իրենց բուն պարտականությունը հաճախ չեն կատարում: Անգամ մտավորականներն են հաշտվել այդ վիճակի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում