
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տնտեսական հարցերով խորհրդական Բրայան Դիզը հայտարարել է, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է Հնդկաստանին Ռուսաստանի հետ չափազանց սերտ համագործակցության հետևանքների մասին: Ամերիկյան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Դիզի խոսքով՝ Մոսկվայի հետ հետագա ռազմավարական համագործակցությունը կարող է թանկ արժենալ Հնդկաստանի իշխանությունների համար։ «Իհարկե, որոշ առումներով մենք հիասթափված ենք Հնդկաստանի և Չինաստանի վարքագծից ռուսական ներխուժման համատեքստում»,- հավելել է նա: Նշենք, որ Հնդկաստանը ռուսական զենքի խոշորագույն ներկրողն է և, ի տարբերություն այլ երկրների, հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ: