Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բնակչության մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար կալորիա. աշխատանքային խումբը կանդրադառնա ոլորտի խնդիրներին

Թերսնում, սխալ սննդային սովորույթ, ոչ հավասարակշռված սննդակարգ. այս և այլ խնդիրներն են վերհանել վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ էկոկենտրոն սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա:

«Այսինքն՝ ազգաբնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնումն ու սխալ սննդային սովորույթը առկա է ոչ միայն այն ընտանիքներում, որոնք ունեն եկամուտի հետ կապված խնդիր, այլև այդ խնդրին բախվում են ապահով ընտանիքները: Համավարակը , առողջ սնվելու տեսանկյունից, շատ բացասական ազդեցություն է թողել կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների վրա: Մնալով տանը՝ նրանք սկսել էին պատվիրել արագ պատրաստվող սնունդ, չիպսեր, նման սննդամթերք»,-ասաց Դավիթ Պիպոյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խթանմանն ուղղված լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Ոչ վարակիչ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված են հենց ոչ ճիշտ կենսակերպով:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում երեխաների 50 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք: Երեխաների 30 տոկոսն ամեն օր օգտագործում է չիպս: Նրանք տեսնում ենք մեծերի սովորությունները, գովազդները: Խնդիրը բազմաբևեռ է: Առողջ սննդին վերաբերող հարցերը չեն կարող լինել միայն առողջապահության նախարարության տիրույթում: Օրինակ, երեխաներին կրթելը պետք է սկսել մանկապարտեզներից ու առողջ սննդի վարքագիծը արմատավորել այդ շրջանից: Աշխատանք պետք է տանել դպրոցներում, համալսարաններում:

Ուշադրություն դարձնել գովազդի խնդիրներին, խանութներում ապրանքների մակնշումը և այլն: Այսինքն՝ համալիր մոտեցում է պետք»,-ասաց Մարիամ Մնացականյանը:

Խնդրին համալիր մոտեցմամբ լուծում տալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն գիտնականները, տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի շահագրգիռ մասնագետներ: Նախատեսվում է իրականացնել օրենսդրական, իրազեկման աշխատանքներ:

Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ ուսումնասական հաստատություններում առողջ սննդի գործընթացը կազմակերպելու համար պետք է նաև ներսում որոշ մոտեցումներ վերանայվեն:

«Իրականությունն այն է, որ և՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է ոչ ճիշտ սնվել: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց: Հիմա ես ասեմ, հարգելի ուսանող պետք է ուտես բանջարեղեն, լոբազգի, ձուկ, միս, ձու: Այդ ուսանողը չի՞ ասի, կարճ դասամիջոցի ընթացքում ոնց ուտեմ այդքան, դրանից բացի դրանք որտեղի՞ց ձեռք բերեմ: Հետևաբար` այստեղ նույնպես անելիքներ կան ու այդ ձևավորվող աշխատանքային խմբում պետք է բարձրաձայնվեն այս հարցրերը»,-ասաց Դավիթ Պիպոյանն՝ ընդգծելով, որ միայն մեկ բաղադրիչով, միայն իրազեկմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում