Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն փորձում է ուղղել իր խոսքերը. ANCA

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն փոխել է իր խոսքերը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կործանման մասին` տեղի տալով ամերիկահայ համայնքի քննադատությանը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հաստատման վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի սկզբին տեղի ունեցած լսումներից հետո սենատորները գրավոր հարցեր էին ուղղել նրան, որոնց պատասխանների ամփոփումից հետո միայն հանձնաժողովը որոշում կկայացնի Ռիկարդոնեի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։

Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցմանը, թե մինչև 1915 թվականը Թուրքիայի տարածքում գործած ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր դեռ գործում որպես եկեղեցիներ՝ Ռիկարդոնեն պատասխանել էր. «Մինչ 1915 թվականը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել որպես եկեղեցի։ Որոշները գործում են որպես թանգարաններ, մնացածն էլ չօգտագործվելու հետևանքով ավերվել են կամ վերածվել մզկիթների»:

Այս հայտարարությունը հարուցել էր ամերիկահայ համայնքի և կրոնական առաջնորդների զայրույթը: Մասնավորապես, ANCA-ի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակ էր ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` դեսպանի մեկնաբանությունը որակելով որպես «վիրավորական» և «սխալ»: Խաչիկյանը նշել էր, որ դրանով փորձ է արվում թաքցնել Թուրքիայի տարածքում քրիստոնեական սրբավայրերի զանգվածային ոչնչացման փաստը և որ դեսպանի մեկնաբանությունները արտացոլում են «Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը ժխտելու՝ նրա ձգտումը»։

Օգոստոսի 22-ին ANCA-ն ձեռք է բերել Ռիկարդոնեի պատասխանի` փոփոխված տարբերակը, որում ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ կցանկանար ուղղել իր խոսքերը:

«Ճշգրտված տեքստը պետք է շարադրված լինի հետևյալ կերպ: Մինչև 1915 թվականը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունն այլևս չի գործում որպես եկեղեցի: Թուրքիայի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները հաղորդում են, որ 1915 թվականին և դրանից առաջ գոյություն ունեցած քրիստոնեական եկեղեցիներից մոտ 200-250-ում այժմ տարեկան առնվազն մեկ անգամ պատարագ է մատուցվում:
Շատ եկեղեցիներ ամենշաբաթյա պատարագներ չեն մատուցում կրոնավորների և քրիստոնեական բնակչության թվի պակասի պատճառով: Որոշ կարևոր եկեղեցիներ գործում են որպես թանգարանները, մյուսները վերափոխվել են մզկիթների կամ կիրառվում են այլ նպատակներով: Մի շարք եկեղեցիներ էլ խարխլվել կամ ամբողջությամբ ավերվել են», – գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:

Ռիկարդոնեի այս պատասխանը ևս չի բավարարել ANCA-ին: Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ իր նոր հայտարարությունում դեսպանը կեղծ թվեր է հնչեցնում և մեղմացնում է իրական վիճակը, ինչը, նրա խոսքով, ապացուցում է, որ դեսպան Ռիկարդոնեն չի կարող լիարժեք կերպով ներկայացնել ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները Թուրքիայում:

Հայկական եկեղեցիների փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայում մինչև 1915 թվականը գործած 2000 եկեղեցիներից այսօր գործում են մոտ 40-ը:

2010 թվականի աշնանը սենատոր Սեմ Բրաունբեքն արգելափակել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիկարդոնեի նշանակումը` կասկածներ հայտնելով դրա նպատակահարմարության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն, օգտվելով Սենատի նստաշրջանների միջև եղած պարապուրդի ընթացքում իրեն ընձեռված հնարավորությունից, Ֆրենսիս Ռիկարդոնեին նշանակեց դեսպան:

Այդուհանդերձ, պաշտոնում հաստատվելու և 1 տարուց ավելի երկար ժամանակահատված ծառայելու համար վերջինիս հարկավոր է Սենատի հավանությունը: Ակնկալվում է, որ Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդներից հետո Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում