Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է ադրբեջանական կողմի նոտային՝ կապված ֆրանսիացի խորհրդարանականների ղարաբաղյան այցի հետ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների ղարաբաղյան այցը չի կրել պաշտոնական բնույթ և իրականացվել է նրանց անձնական նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ Լեռնային Ղարաբաղ են այցելել և Բակո Սահակյանի կողմից հյուրընկալվել Ֆրանսիայի խորհրդարանի «Միություն հանուն ազգային շարժման» խմբակցության պատգամավորներ Գի Տեսիեն, Ժակ Ռեմիլիեն, Ժորժ Կոլոմբիեն ու Վալերի Բուաեն։







































