Արցախում ռուս-ադրբեջանական «սպեց-օպերացիա» է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ մեր հաշվին ռուսները զիջում են Ադրբեջանին․ «Ռուսաստանը նախընտրում է Թուրքիայի գործոն լինելը, բայց ոչ՝ Հայաստանի»:
Խուրշուդյանը կարծում է, որ եթե ռուսները «ստախոսության» մեղադրանքը մարսեցին, ուրեմն պատրաստ են ամեն ինչի․ «Ադրբեջանը չէր համարձակվի ՌԴ-ին այդ տոնով մեղադրել ստախոսության մեջ»: Վտանգավոր իրավիճակում ենք,բայց ըստ Խուրշուդյանի՝ դիվանգիտական առումով «ռասկլադը» մեր օգտին է, բայց ռազմական առումով պատրաստ չենք: