Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵՄ «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազը մարտի 25-ին ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ողջունելով հյուրերին, Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Նա ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ շրջանակում՝ մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն ու առկա արդյունքները: Շեշտվել է, որ վարույթների շրջանակներում պարզված ապօրինի ակտիվների մի զգալի մասը դուրս է բերվել հանրապետությունից, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ, և դրանց վերադարձման առումով օտարերկրյա պետությունների պատկան կառույցների հետ գործակցության հարցում գործակալության աջակցությունը կարող է էական դեր կատարել:

Նա շնորհակալություն է հայտնել գործակալությանը համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազությանը բարի կամքի հիման վրա ցուցաբերված աջակցության համար: 2020թ. սկզբից «Եվրոջասթ»-ի ուղիներով այլ պետությունների իրավասու մարմիններին հասցեագրվել է իրավական օգնություն ցուցաբերելու մասին 50-ից ավելի միջնորդություն, որոնց մեծ մասը կատարվել է և ստացվել են նմանատիպ միջնորդություններ:

Լադիսլավ Համրանը ողջունել է «Եվրոջասթ»-ի հետ գործակցությունն ընդլայնելու հայկական կողմի շահագրգռությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների արդարադատության ոլորտի մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ տրամադրելու մոտեցումը: Նա հույս է հայտնել, որ իրավական հիմքերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները որակապես նոր մակարդակի կտեղափոխեն այդ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, սկսած 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի օրերից, գործակալությանը տրամադրված՝ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական, վարձկան խմբավորումների ներգրավման և կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա «Եվրոջասթի»-ի «Ցեղասպանության ցանց»-ի շրջանակում ռազմական հանցագործությունների օբյեկտիվ բացահայտմանը նպաստելու նպատակով ունիվերսալ իրավազորությամբ իրավական գնահատականներ տալու ընդհանուր սկզբունքների կիրառման խնդիրները:

Քննարկվել են նաև «քննչական հարցումների կատարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործընկերային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու, եվրոպական իրավունքի զարգացման հենքին դատախազների մասնագիտական կարողությունները կատարելագործելու և այլ ոլորտներում Եվրոջասթ»-ի հետ համագործակցության զարգացման կառուցակարգերն ու հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում