Գերմանիան Լիբիա է ուղարկել իր Ոստիկանության հատուկ նշանակության հակաահաբեկչական GSG9 գումարտակը: Այս մասին հայտնում է Spiegel-ը, ըստ որի հատուկջոկատայինները մեկնում են Լիբիա գերմանացի դիվանագետների անվտանգությունը հսկելու առաքելությամբ, ովքեր աշխատում են Բենղազիում:
Նախօրեին Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ չի բացառում Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը հետկադդաֆիական Լիբիայում անվտանգությունը հսկելու աշխատանքներին, սակայն լավ կլինի, որպեսզի տեղի ուժերը կարողանան կատարել այդ աշխատանքը:








































