Ուկրաինայի անվտանգության ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է խոշոր ահաբեկչություն կանխել: Այս մասին հայտնում է korrespondent.net –ը:
Կիևի շրջանի Վասիլկով քաղաքում երեկ հայտնաբերել են հզոր ռումբ, որը պետք է գործադրվեր Ուկրաինայի անկախության օրը` օգոստոսի 24-ին:
Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 3 կասկածյալների, որոնց այսօր ազատ են արձակել: Բոլոր կասկածյալները «Ուկրաինայի հայրենասերներ» կազմակերպության անդամներ էին, որոնք, սակայն, կապ չեն ունեցել չկայացած ահաբեկչության հետ:








































