ԿԺԴՀ-ն մարտի 24-ին կատարել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին, հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը:
Գերատեսչությունը ձկնորսական նավերին նախազգուշացնում Է հնարավոր վտանգի, ինչպես նաեւ այն մասին, որ նրանք չմոտենան հրթիռի բեկորներին դրանց հայտնաբերման դեպքում: Հարավկորեացի զինվորականները նաեւ հայտնում են ԿԺԴՀ-ի կողմից «չճանաչված արկի» արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































