Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 45 ռուս դիվանագետների՝ իրենց կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար,։ Այսօր առավոտյան Լեհաստանի իշխանությունների որոշման հետ կապված՝ Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է երկրի արտգործնախարարություն։









































