Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Սերժ Սարգսյանի երկրորդ Գագիկը

Սերժ Սարգսյանը երևի թե չի սիրում Գագիկ անունը և որքան հնարավոր է մաքրում է իր իշխանությունը Գագիկներից: Համենայն դեպս նա կարծես թե պատրաստվում է երկրորդ Գագիկին հանել իշխանությունից: Առաջինը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր, իսկ երկրորդը կարող է լինել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Համենայն դեպս մամուլում տարածվել է տեղեկություն նրա հրաժարականի մասին, մինչդեռ նախագահի նստավայրը այդ տեղեկությունը չի հերքել:

Թե քանի ժամից կամ օրից կլինի Գագիկ Խաչատրյանի հրամանագիրը, արդեն թերևս էական չէ: Էականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե վերսկսում է կադրային փոփոխությունների այն աղմկոտ ալիքը, որ իշխանությամբ անցկացրեց նախորդ տարեվերջին: Դրանից իհարկե երկրում առանձնապես ոչինչ չի փոխվում, բացի նրանից, որ էլ ավելի է ծանրանում երևանցիների սոցիալական վիճակը և ավելանում արտագաղթը: Բայց, աղմկոտ կադրային փոփոխությունները վկայում են Հայաստանի իշխող համակարգում առկա որոշակի փոփոխությունների կամ տրանսֆորմացիաների մասին, առնվազն կառավարման մոտեցումների առումով:

Միգուցե դա թելադրված է առաջիկա ընտրություններով, որոնք հերթական, թե արտահերթ` սարի հետևում չեն: Այդ ընտրությանն իշխանության ֆիզիկական կեղծիքի ռեսուրսը զգալի սահմանափակ է լինելու: Դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը չի դիմելու իր վերարտադրության ավանդական մեթոդներին: Պարզապես դրանց կիրառման դիապազոնը զգալիորեն նվազելու է մի քանի գործոնների ազդեցության հետևանքով` արտաքին պահանջների նշաձողի բարձրացում, արտաքին գործընթացներում առկա բարդություններ, ներքին քաղաքական կյանքում ընդդիմադիր ճնշման մեծացում և ինստիտուցիոնալացում, քաղաքացիական ակտիվության գեներացիա և իշխանական համակարգում առաջացած բազմաբևեռություն` շահերի բախում:

Ահա այդ պայմաններում Սերժ Սարգսյանի համար շատ կարևոր է դառնում կեղծիքի անհրաժեշտությունից հնարավորինս խուսափելը, ինչին էլ նպաստելու համար թերևս լինում են կադրային աղմկոտ փոփոխությունները, այն ոլորտներում, որոնց հանդեպ քաղաքացիների հնարավորին լայն շրջանակ է դժգոհություն հայտնում: Իսկ պետական եկամուտների ոլորտը, ինչպես հայտնի է, այդ ոլորտներից առաջիններից մեկն է, որ հայտնի է իր կոռումպացվածության բարձր աստիճանով: Բնական է, որ այդ ոլորտում ղեկավարի, այն էլ Գագիկ Խաչատրյանի նման հեղինակազուրկ ղեկավարի փոփոխությունը կարող է որոշակի վարկանիշային էֆեկտ ունենալ Սերժ Սարգսյանի համար, եթե հատկապես նոր նշանակումից հետո էլ որոշակիորեն որակական փոփոխության ենթարկվի ՊԵԿ աշխատանքը:

Սակայն, եթե այդ ամենն արվում է անգամ նախընտրական տրամաբանության շրջանակում, ինչն իհարկե ամենևին միարժեք չէ, ապա միևնույն է ինքնին ազդեցություն է թողնելու առնվազն ներիշխանական համակարգի փոխհարաբերությունների վրա, ինչն էլ կարող է պրոյեկտվել ընդհանուր քաղաքական գործընթացում իշխանության վարքի վրա: Վերջին հաշվով, հազիվ թե իշխանության այդպիսի հանգուցային որոշումները, որոնք առնչվում են կարևորագույն թե՛ օրինական, թե՛ ստվերային նշանակություն ունեցող ոլորտին, ունենան միայն մի շարժառիթ և թելադրված լինեն զուտ քարոզչական էֆեկտի ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում