Լիբանանում բնակվող մեր հայրենակից, քաղաքական վերլուծաբան Եղիա Թաշճեանի գնահատմամբ՝Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում․ «Հայկական կողմի քաղաքականությունը գոհացուցիչ է»:
Վերլուծաբանի կանխատեսմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը տարիներ է տևելու․ «Հայաստանը պետք է պրոակտիվ հարաբերություններ սկսի Իրանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ: Տարածաշրջանում որևէ պատերազմ ի նպաստ Հայաստանի չէ: Հայաստանն այսօր միայնակ է, այս փուլում Թուրքիայի հետ լեզու գտնելը շատ կարևոր է: Հայաստանը պետք է զատի հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից»:









































