COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 465 միլիոն 943 հազար 45: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 65 հազար 260 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 683 հազար 737 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 970 հազար 009-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 43 միլիոն 004 հազար 005-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 516 հազար 281 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 29 միլիոն 532 հազար 810 հիվանդացած, նրանցից մահացել Է 656 հազար 693 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան Է: Երկրում միագումար գրանցվել Է 24 միլիոն 046 հազար 195 ախտահարված եւ 141 հազար 757 մահ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 781,1:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2979, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3052, Ֆրանսիայում՝ 2148 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: