Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) համակիրները չարտոնյալ ցույց են կազմակերպել երկրի հարավարևելյան հատվածում ընկած Շըրնաքի նահանագի Ջիզրեի շրջանում։
Թուրքական ոստիկանությունը ցանկացել է կանխել այդ ցույցը, սակայն ցուցարարները նրանց վրա են նետել նախապես իրենց հետ բերած ձայնային ռումբերը։ Արդյունքում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 8 ոստիկաններ։ Վիրավոր ոստիկաններին փոխադրել են Ջիզրեի պետական հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։