Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արցախում ՏԻՄ պաշտոնյան այլ անձի անվամբ հիմնել է ՍՊԸ և մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը. ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն, կազմակերպել հիշյալ ընկերությանը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:

Դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե»,- նշված է հայտարարության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում