Մենք անվտանգային խնդիր ունենք․ պետք է դիրքավորվել գործընկերների համար հասկանալի ձևով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հավելելով, որ եթե քաղաքական լուծումների պահանջ դրվի պետք է մեր անվտանգության հարցը քննարկվի:
Պատգամավորը կարծում է, որ պետք է վատ սցներաները դիտարկել, մեղմել Հայաստանի համար ռիսկերը․ «Քանի ռուսական շուկան չի փակվել, պետք է ներկրել ու պահուստներ ապահովել»: Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին, Բագրատյանը խուճապը տեղին չհամարեց, վստահեցնելով, որ հացահատիկի խնդիր չունենք, կուտակված պաշարներ կան: