Tuesday, 14 05 2024
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամեն ինչի հիմքում գիտելիքն է, կրթությունը և մշակույթը. Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում՝ հայկական մշակույթում տխուր իրավիճակ է, ստեղծվում են երգեր, հեռուստատեսությամբ ցուցադրվում են հաղորդումներ եւ ֆիլմեր, որոնք հեռու են հայկական ազգային մշակույթից։ Սոպրանոն շեշտում է՝ երիտասարդությունը ազգայինով դաստիարակվելու պահանջ ունի։

«Այսօրվա սերունդը կրթության նշանակությունը պիտի հասկանա եւ արժեւորի: Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք ծարավ են գիտելիքի։ Պետք է վերածնել եւ վերաիմաստավորել ուսման նկատմամբ սերը: Ամեն ինչի հիմքում գիտելիքն է, կրթությունը, մշակույթը։ Հայաստանում այն, ինչ-որ առաջարկվում է հեռուստատեսությամբ, կարելի է համարել խոտան, բացառությամբ մի քանի լավ երաժշտական հաղորդումների»,-ասում է Հասմիկ Պապյանը:

Նրա խոսքով՝ պետական քաղաքականություն պետք է մշակվի հասարակությանը մատուցվող երաժշտության, ինչու չէ նաեւ ընթերցանության մակարդակը բարձրացնելու համար։ Շեշտում է՝ չպետք է թողնել ինքնահոսի, պետք է դա դարձնել գաղափարախոսություն եւ քաղաքականություն:

«Եթե մենք հասկանանք ազգայինի կարեւորությունը եւ գնահատենք, կկարողանանք նաեւ ուղղորդել: Երիտասարդները մեղավոր չեն, որ առաջարկվում է այդպիսի դյուրամարս երաժշտություն, գրականություն, որը պարզապես չի կարելի կոչել գրականություն։ Այն, ինչ-որ կարդում են, անգամ այն հայոց լեզուն, որ լսում են հեռուստատեսությամբ, մշակման եւ մաքրազերծման կարիք ունեն։ Հասարակության մեջ տեղի են ունենում երեւույթներ, որոնք ինձ տխրեցնում են: Օրինակ, որ մենք այդքան մեծ տեղ չենք տալիս եւ չենք հասկանում հայոց լեզվի կարեւորությունը, արժեքը, գեղեցկությունը: Ամեն ինչ սկսվում է լեզվից, եթե լեզուն կարողանանք արժեւորել, ամեն բան իր տեղում կլինի»,-շեշտեց նա։

Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվում, կորստի է մատնվում։ Ադրբեջանը եւ Թուրքիան պետական մակարդակով հայկական մշակույթը աղճատելու գործին են անցել։ Այս վանդալիզմի դեմն առնելու համար, Հասմիկ Պապյանն ասում է, պետք է բարձրաձայնել բոլոր հնարավոր միջոցներով, պետական բոլոր օղակներով։

«Դեսպանատները պետք է աշխատեն, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը պետք է անդադար նոտաներ հղեն բոլոր կազմակերպություններին, որովհետեւ, եթե ձայն չհանենք, կկարողանան հասնել իրենց նպատակին, ինչպես հասան Նախիջեւանի խաչքարերի վերացմանը, մեր եկեղեցիների քանդմանը: Տպավորություն է՝ հարմարվել ենք այդ ամենին։ Մեր զինվորներին են սպանում, մի անգամ լավագույնս ցավակցական հղում ենք անում եւ վերջանում է, հետո գալիս է հաջորդը: Պիտի շատ լուրջ ընդունել այն ինչ կատարվում է հայկականի հետ, եւ պայքարել բոլոր միջոցներով: Ադրբեջանցիները գրքեր են հրատարակում, մեծ ռեսուրսներ են ծախսում քարոզչության վրա: Այսօր կյանքը փոխվել է, ցավոք, քարոզչությունը շատ մեծ նշանակություն ունի: Մեր գործը պիտի լինի՝ քարոզել այն, ինչը կա, ինչ ունենք: Պիտի պաշտպանենք մեր ունեցածը, նրանք քարոզում են իրենց չունեցածը, մենք պարտավոր ենք պահպանել մերը»,-ասաց նա:

Հասմիկ Պապյանը մշակութային արժեքների պահպանման համատեքստում խոսեց նաեւ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշիի գորգերի թանգարանից Հայաստան բերված գորգերի ճակատագրից, ցավով արձանագրելով, որ այդ մշակութային արժեքները Հայաստանում այդպես էլ ապահով հանգրվան չեն գտել։

«Մենք ասում ենք՝ ադրբեջանցիները ոչնչացնում են մեր կոթողները, բայց Շուշիից բերվել են հսկայական քանակությամբ գորգեր, որոնք մենք տեղավորելու խնդիր ունենք, ինչի՞ մասին է մտածում պետությունը, մի՞թե չկա մի տարածք, որ դրանք տեղավորեն, հետո այդ արժեքներին իրենց արժանի տեղը հատկացնեն: Սա պետական հովանավորչության կարիք ունի»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում