Հայաստանը պետք է պահպանի բալանսավորված քաղաքականությունը, որպեսզի Ադրբեջանին սաստելու հարցով դիմի Արևմուտքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, հավելելով, որ եթե այս ակտիվ չեզոքությունը պահպանենք, հաղթած դուրս կգանք:
Ըստ Անտինյանի՝ Արցախը ուզի, թե չուզի, պետք է ունենա ռուսամետ դիրքորոշում, բայց Հայաստանը դրա իրավունքը չունի․ «Մենք պատերազմական վիճակում ենք, բայց պետությունը պետք է ապրի»:









































