Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Արդարադատության նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում. Անդրեասյան

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2021 թվականին հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները:

«Արդարադատության նախարարությունը ճիշտ է՝ չի իրականացնում հակակոռուպցիոն աշխատանք, բայց նախարարությունը 2021 թվականին հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգ ներդնելու և հակակոռուպցիոն համակարգը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող չորս օղակ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Դատախազությունում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանները:

« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացրել ենք աջակցող դերակատարում, օրենսդրության զարգացման աշխատանքներ ենք կատարել, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն է եռապատկվել` 3200-ից հասցնելով 9000-ի: Այդ կազմակերպչական և բազմաթիվ օրենսդրական աշխատանքներում ամբողջությամբ աջակցել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են շատերին, ովքեր նեղ մասնագիտացած են այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Մյուս կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն էր: Անդրեասյանը նշեց, որ օրենսդրական բազան ամբողջությամբ մշակվել է նախարարության կողմից, Կառավարությունը նաև հսկայական միջոցներ է հատկացրել, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվի և դրա աշխատանքներն արդեն սկսված են:

«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թվականին առանձին կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարևոր է նաև Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը`Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը և նաև Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,- հավելեց Անդրեասյանը:

Նախարարը այս օղակի մեջ ամենակարևոր օղակը համարում է հակակոռուպցիոն դատարանները, որոնք ստեղծվել են երեք ատյաններում և 2021 թվականին հսկայական աշխատանքներ են իրականացվել թե օրենսդրական, թե տեխնիկական ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում