Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Նախորդ տարի մշակվել և ներդրվել են մի շարք սոցիալական ծրագրեր. Կառավարության հաշվետվությունը

ՀՀ կառավարության կողմից 2020թ.-ի նոյեմբերից սկսած և 2021թ.-ի ամբողջ ընթացքում իրականացվել են Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված 2-տասնյակից ավելի միջոցառումներ՝ 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից՝ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թ.-ի ընթացքում: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, որում մասնավորապես ներկայացված է Կառավարության գործունեությունն ըստ առաձին ոլորտների։ Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2021թ․-ին ՀՀ կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղված են եղել․

Արցախյան երկրորդ պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը,
Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացմանը,
Նվազագույն կենսաթոշակի չափի, ինչպես նաև սոցիալապես անապահով և խոցելի խմբերի նպաստների և կոնսաթոշակների ավելացմանը։
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցմանը և այլն։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով զոհված 87 քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց տրամադրվել է շուրջ 355 մլն դրամ աջակցություն։ Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով 120 անձի վճարվել է ընդհանուր շուրջ 50 մլն դրամ: Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորման համար պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ, ծրագիրը մինչև 2021 թ.-ի ավարտն ունեցել է 1358 շահառու, իրականացվել է 15 520 հոգեբանական աջակցության մասնագիտացված շփում: Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով․

2021 թ․-ին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ հիփոթեքային վարկ,
340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն` ձեռք բերված բնակարանի 10% կանխավճարն անհատույց հատկացնելու միջոցով,
421 շահառուի համար (շուրջ 248 մլն դրամ) հատկացվել է պետական աջակցություն` վճարվելիք տոկոսներից 3% սուբսիդավորելու եղանակով,
պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ավելի քան 500 երիտասարդ ընդգրկվել է տնտեսական ակտիվությանն ուղղված ծրագրերում, որի շնորհիվ նրանց շուրջ 35%-ը ձեռք է բերել զբաղվածություն, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներով, 65%-ը ներգրավվել է ուսուցման և պրակտիկայի գործընթացներում:

2022 թվականի հունվարի 1-ից ավելացել է 131 767 շահառուների վճարվող գումարներն այդ թվում․

նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամից բարձրացել է մինչև 28,600 դրամ,
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար դարձել է 43,000 դրամ՝ 40,000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 33,000 դրամ՝ 30,000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 30,000 դրամ՝ գործող 27,000 դրամի փոխարեն,
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը դարձել է 30,000 դրամ՝ գործող 27,000 դրամի փոխարեն,
ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստը դարձել է 28,600 դրամ՝ գործող 26,500 դրամի փոխարեն,
հաշմանդամ երեխաների նպաստ 26,500 դրամից բարձրացել է հասնելով 37,000 դրամի, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը դրձել է 28,600 դրամ՝ գործող 26,500 դրամի փոխարեն։

Կառավարության հաշվետվության համաձայն՝ շարունակվել է սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց նվազ սակագներով վճարելու գործընթացը։ Իսկ սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով հատկացվել է ավելի քան 1,1 մլրդ դրամ գումար։

2021թ․-ին մշակվել և ներդրվել են մի շարք սոցիալական ծրագրեր։ 2021 թ.-ին սկսվել է կենսաթոշակների և նպաստների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրումը։ 2023 թ.-ի փետրվարի 1-ից ՀՀ-ում գործելու է հաշմանդամության գնահատման նոր համակարգ, որով բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն իրականացվելու է անձի ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն կտա անձի կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնել և մշակել յուրաքանչյուր անձի կարիքներին համապատասխան անհատական ծառայություններ։ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների համատեքստում 2021 թ.-ի ապրիլի 1-ից գործարկվել է Միասնական սոցիալական ծառայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում