Saturday, 08 06 2024
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի նոր կետ

Արցախի շփման գծում գյուղերի հանդեպ Ադրբեջանի գործողություններն ու գազատարի արգելափակումը այլ բան չեն, քան նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի նոր թիրախավորում: Ադրբեջանը պատերազմի ավարտից ի վեր չի կատարում այդ փաստաթղթի 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդ պահվող անձանց լիարժեք վերադարձ: Այժմ էլ Բաքուն փաստացի թիրախավորում է փաստաթղթի 6-րդ կետը, որտեղ խոսվում է Լաչինի միջանցքի մասին և նշվում. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Բանն այն է, որ խողովակաշարը, տվյալ դեպքում գազատարը, տրանսպորտային միջոց է, որն ապահովում է Հայաստանից գազի տեղափոխումը Արցախ: Այն շարժական, այսպես ասած անիվների վրա միջոց չէ, սակայն բոլորովին էլ նշված չէ, թե խոսքը վերաբերում է միայն անիվավոր կամ թրթուրավոր տրանսպորտային միջոցներին: Տրանսպորտային միջոց է այն, ինչը թույլ է տալիս որևէ ապրանք կամ ծառայություն Ա կետից տեղափոխել Բ կետ: Այդպիսով ակնառու է, որ Ադրբեջանը թույլ չտալով Արցախ գնացող գազատարի նորոգում, խախտում է եռակողմ համաձայնագրի նաև վեցերորդ կետը: Գլխավոր հարցն այն է, թե ինչի՞ համար է դա անում: Ադրբեջանն ունի որևէ պահա՞նջ ՌԴ հանդեպ, թե՞ Ադրբեջանը գործիք է ՌԴ հանդեպ ավելի մեծ խաղի պայմաններ առաջադրելու ձգտում ունեցող Թուրքիայի կամ այլ խոշոր խաղացողների ձեռքին, որոնք ազդեցություն ունեն Բաքվի տնտեսական և ռազմա-քաղաքական «զգայուն կետերի» վրա: Սա բավականին դժվար հարց է, հնարավոր է, որ գործ ունենք նաև երկուսը մեկում տարբերակի հետ: Չի բացառվում նաև երրորդ, այլ տարբերակ, երբ Բաքվի «փորացավը» նույն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետն է: Այն վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը և նշում, թե դա տեղի է ունենում հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ:

Ադրբեջանը ըստ էության հետագայում չի էլ թաքցրել, որ դրել և հետապնդում է Արցախի ՊԲ լուծարման խնդիր, կամ այլ կերպ ասած՝ Արցախի «ապառազմականացման» խնդիր: Հիմա գուցե Բաքվին ոգևորել է այն, որ այդպիսի խնդիր դրել է նաև Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ: Իսկ Բաքուն, հիշեցնենք, ՌԴ այդ խնդրի լուծման համար ուկրաինական ռազմարշավ սկսելու Մոսկվայի որոշման ազդարարումից ժամեր առաջ Կրեմլում Ալիևի մակարդակով թուղթ է ստորագրել Պուտինի հետ՝ «դաշնակցային հռչակագիր»: Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Պուտինը մի թղթի դիմաց Ալիևին տվել է մեկ այլ՝ նոյեմբերի 9-ի թղթի հանդեպ այսպես ասած «ստեղծագործական ազատություն»: Բանն այն է, որ միայն «ստեղծագործականության» պարագայում է հնարավոր նոյեմբերի 9–ի փաստաթղթում դիտարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու որևէ կետ: Այո, 4-րդ կետում կա խոսք հայկական զինված ուժերի դուրսբերման մասին: Բայց, հայկական զինված ուժերը դուրս են բերվել՝ այն երեք շրջաններից, որ Ադրբեջանին հանձնվեցին պատերազմի հրադադարից հետո: Փոխարենը, համաձայնագրի երրորդ կետում հստակ շարադրված է՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ: Չի ասվում՝ «նախկին շփման գծի», այլ «շփման գծի»  երկայնքով, Լեռնային Ղարաբաղի: Իսկ շփման գիծ արտահայտությունը կիրառվում է հակամարտ երկու զինուժների առկայության պարագայում, այն չունի այսպես ասած քաղաքացիական կիրառում: Իլհամ Ալիևը ստորագրել է փաստաթուղթ, հայտարարություն, որն ունի այդ կետը, այսինքն ունի Լեռնային Ղարաբաղ արձանագրում, ինչպես նաև շփման գիծ արձանագրում: Հետևաբար, Արցախի զինուժի լուծարման ադրբեջանական ցանկությունը չի կարող «հղվել» նոյեմբերի 9-ի  փաստաթղթից: Այդ փաստաթղթին հաղում անել կաարող է հայկական կողմը և այն պետք է դառնա դիվանագիտական աշխատանքի կարևոր մաս, թե Ռուսաստանի ուղղությամբ՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության այսպես ասած «պարեկ»՝ եթե իհարկե Մոսկվան ի վիճակի է այդպիսի պարեկության, հատկապես զբաղված լինելով Ուկրաինայով, թե Մինսկի խմբի մյուս համանախագահների և հայ-ադրբեջանական հարցում միջնորդական որոշակի հավակնություն ներկայացնող Եվրոպայի խորհրդի: Իհարկե սրան զուգահեռ, ռազմա-քաղաքական համաշխարհային բավականին բարդ իրավիճակում Հայաստանին ու նաև Արցախին անհրաժեշտ է թերևս  ունենալ նաև ճկունություն և խնդրի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքին, ինչպես նաև տեղում անվտանգության ապահովման աշխատանքին զուգահեռ, զերծ մնալ ռազմա-հայրենասիրական անպտուղ պաթոսից, որը խանգարելուց բացի, չի տալիս ոչինչ: Ընդ որում, հատկանշական է այն, որ այդ պաթոսով զբաղված են ուժեր, որոնք գործնականում որևէ կերպ չունեն իրավիճակի համար պատասխանատվություն և մասնակցություն այդ պատասխանատվության շրջանակում խնդիրների լուծման գործնական աշխատանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում