Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը այլ երկրների կառավարությունների հետ միասին մեխանիզմ է փնտրում՝ Ուկրաինային փոխանցելու Ռուսաստանի Կենտրոնական բանկի ձերբակալված ոսկու և արժութային պահուստները՝ 415 միլիարդ դոլարի չափով, ռուսական ագրեսիայից կրած վնասները փոխհատուցելու համար։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դենիս Կուդինը, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։