Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը տեսաուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուսական լրատվամիջոցներին, որոնք կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր նա սպանվել է Խարկովում։
«Նախ ուզում եմ տեսնել, թե ինչպես է մահանում Պուտինը, ինչպես է փլուզվում նրա գարշահոտ կայսրությունը, իսկ Ուկրաինան հաղթում է ու բարգավաճում: Ես աշխատում եմ իմ երկրի հաղթանակի համար: Կհաղթենք, կվերակառուցենք Ուկրաինան և կտեսնենք քո ամոթալի վախճանը: Փա՛ռք Ուկրաինային», գրել է Ավակովը։