ԲՀԿ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք, թե որքան արդյունավետ կարող է լինել կրպակատերերի հարցի լսումը ԱԺ-ում, քանի որ բացօթյա առևտրի հարցի քննարկումը ԱԺ-ում ոչ մի բանի չհանգեցրեց: Նրա խոսքերով, կրպակների խնդիրը մի կողմից շատ նուրբ հարց է, մյուս կողմից էլ՝ բարդ:
«Բոլոր պարագաներում, միգուցե ես սխալվեմ, բայց մտածում եմ, որ մենք չենք կարող հավերժ ապրել ոչ ժամանակակից՝ 21-րդ դարին հարիր ձևով:
Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դա ավելի բարդ, ժողովրդի համար գոյատևելու փոքր հնարավորություն է: Հետևաբար՝ նրանց մերժելն էլ շատ վատ է: Բողոքավորները, որ գան խորհրդարան, սա այն հարցն է, որ, հավատացած եմ, խորհրդարանում որևէ մեկը իր վրա չի վերցնի նրանց մերժելու ծանր պատասխանատվությունը: Ուզում եմ ասել, որ առանց այդ զանգվածին աշխատանքով ապահովելու կամ նրանց համար պայմաններ ստեղծելու կրպակները չեն ապամոնտաժվի»:








































