Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ համաձայնության չեն եկել հրադադարի շուրջ, տեղեկացնում է Reuters-ը։ Նա ասել է, որ Լավրովը չի խոստացել մարդասիրական միջանցքներ Մարիուպոլի բնակիչների տարհանման համար։
Նշենք, որ այդ քաղաքը գտնվում է ռուսական զորքերի շրջափակման մեջ։










































