Փորձագետները նշում են, որ մարտի 10-11-ին Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հիմնական թեզերը վերաբերելու են ԵՄ էներգետիկ անվտանգությանը։
Դրանք են.
- ԵՄ-ն աստիճանաբար կհրաժարվի ՌԴ-ից նավթի, գազի ու ածուխի ձեռքբերումից։
- ԵՄ-ն կտրուկ կավելացնի պաշտպանական/անվտանգային ծախսերը, կդառնա ավելի անկախ միկրոպրոցեսորների, դեղագործական ապրանքների արտադրության հարցում:
- Գագաթնաժողովի մասնակիցները կաջակցեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն արագացված կերպով ընդունման հավանականությունը քիչ է։
- ԵՄ առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային չեն առաջարկի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: