Tuesday, 21 07 2026
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

Ուր են տանում Ադրբեջանի կրակոցների թելերը

Հասկանալիորեն աշխույժ հասարակական-քաղաքական դիտարկման է արժանանում այն հանգամանքը, որ վերջին օրերին ադրբեջանցիները բավականին մեծացրել են լարվածությունը թե արցախյան, թե հայաստանյան սահմանի ուղղությամբ: Այս հանգամանքը անշուշտ դիտարկվում է ուկրաինական պատերազմի, դրանով Ռուսաստանի զբաղվածության պրիզմայով, ընդ որում տարբեր սցենարային «վեկտորներով»: Տվյալ պարագայում սակայն թերևս դիտարկման է արժանի ևս մի շերտ, որը գուցե շատ ավելի թույլ արտահայտված է և ընկած է շատ խորը, սակայն իր բնույթով կարող է ունենալ նշանակալի իմաստ, հետևաբար նաև իր հանդեպ գուցե ոչ հրապարակային, սակայն էական հետաքրքրություն ավելի մեծ խաղացողների շրջանում:

Բանն այն է, որ ուկրաինական պատերազմն ու Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, հարաբերությունների պարզման այն մեծ ու ծավալուն գործընթացը, որ ներառում է նաև Եվրոպան, Չինաստանը, Թուրքիան, Իսրայելը, Իրանը, Մեծ մերձավոր արևելքը խոշոր հաշվով, ընդհուպ ասիական ռեգիոններ, բավականին «ունիվերսալ» թե ռիսկեր, թե հնարավորություններ է պարունակում Կովկասի համար ամբողջությամբ: Կովկասի երեք երկրները առանձին-առանձին ունեն բնականաբար իրենց խնդիրները, ռիսկերը, սպառնալիքները, հաճախ նաև մեկը մյուսի հանդեպ, միաժամանակ սակայն երեքը միասին ունեն մտահոգության ու անհանգստության ընդհանուր եզրեր ռեգիոնալ առումով: Եթե այդ ազդակները ինչ որ «հրաշքով» գիտակցվեն երեք մայրաքաղաքներում, ապա դա կարող է բերել երեք երկրների քաղաքական վարքագծի փոփոխության, որը ոչ ֆորմալ և ոչ անմիջական, ուղիղ կապակցվածությամբ, սակայն «լռելյայն գիտակցումով» կարող են հանգեցնել նրանց առավել սուբյեկտային խաղի: Այդ մասին անցնող օրերին դիտարկել եմ մի քանի անգամ: Այդ խաղով գործնականում էապես շահագրգռված չէ որևէ խոշոր կենտրոն, քանի որ Կովկասը գործնականում բոլորի համար ազդեցության համար պայքարի գոտի է և այստեղ սուբյեկտային անակնկալներ չի ցանկանում ոչ ոք:

Իսկ այդպիսիք թույլ չտալու համար թերևս պետք է գործի դնել այն «հակամարտ ռեցեպտորները», որ կան կովկասյան հանրապետությունների միջև, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի: Հատկապես Ադրբեջանի պարագայում իրավիճակը «խոպան» է, հաշվի առնելով այն, որ այդ պետության վրա ազդեցության լծակներ ունեն գործնականում բոլոր խոշոր խաղացողները, գուցե Եվրամիության թույլ բացառությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում