Բրիտանացի երգիչ Սթինգը, ով վերջերս հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային, այլևս ելույթ չի ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխների համար։ Այս մասին երգիչը պատմել է The Mirror-ին։
«Ոչ մի օլիգարխ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում կամ որևէ այլ վայրում ի վիճակի չէ պատվիրել համերգ, հարսանիք կամ խնջույք: Այդ օրերն անցել են»,- ասել է Սթինգը: