Արցախի ԱԱԾ-ն հայտնում էր, որ սույն թվականի մարտի 8-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:
«Ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ:
Վերջինս չբացառեց, որ առաջիկայում Արցախի և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով ունենալու ենք ապակայունացման շրջափուլ:










































