Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ շաբաթում աճել Է 8,5 տոկոսային կետով՝ մինչեւ 33,5 տոկոս: Այդ մասին Է վկայում հասարակական կարծիքի հարցումը, որը կատարել Է Elabe սոցիոլոգիական ծառայությունը, դրա արդյունքները մարտի 8-ի երեկոյան հայտնել Է BFM TV հեռուստաալիքը:
Առաջին փուլում Մակրոնի ամենամերձավոր մրցակիցը եւ երկրորդ փուլ դուրս գալու թեկնածուն «Ազգային մաիվորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն Է. նրա օգտին պատրաստ Է քվեարկելու հարցման մասնակիցների 15 տոկոսը: Բայց եթե Լը Պենը կորցրել Է վարկանիշի երկու տոկոսային կետ, ապա «Չենթարկվող Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մեշալոնն, ընդհակառակը, հավաքել Է 0,5 տոկոսային կետ եւ 13 տոկոսով զբաղեցնում Է երրորդ տեղը:
Երկրորդ փուլում պատկերը նույնպես Էապես փոխվել Է՛ Ուկրաինական օրակարգի ֆոնին, որը գործնականում ստվերում Է թողել մնացած թեմաները հեռուստատեսությունում եւ խոշորագույն տպագիր հրատարակություններում, Մակրոնի շանսերը նկատելիորեն աճել են. Մակրոն – Լը Պեն «մենամարտի» դեպքում նրանց միջեւ քվեները կբաշխվեն պետության գործող ղեկավարի օգտին՝ 61 տոկոս 39 տոկոսի դիմաց:
Հարցումը կատարվել Է մարտի 7-ից մինչեւ 8-ն ինտերնետի միջոցով՝ Սահմանադրական խորհրդի կողմից 12 թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակումից անմիջապես հետո, որոնք կմասնակցեն առաջին փուլին: Հարցմանը մասնակցել Է Ֆրանսիայի եվրոպական մասի՝ 18 տարեկանից բարձր 1 580 բնակիչ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































