Զապորոժյեի ԱԷԿ-ում ռադիացիոն ֆոնը նորմալ է և վերահսկվում է ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետների կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԶՈւ փոխգնդապետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ներկայումս գտնվում եմ Զապորոժյեի ատոմակայանի տարածքում: Այս պահին ԱԷԿ-ում ռադիացիոն ֆոնը նորմալ է՝ տատանվում է ժամում 0,08-ից մինչև 0,12 միկրոսիվերտ ժամում: ԱԷԿ-ի աշխատանքային անձնակազմին որևէ վտանգ չի սպառնում, իսկ կայանը նորմալ աշխատում է»,- ասել է նա։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ կայանում միջադեպեր, այդ թվում՝ ռադիացիոն, չեն եղել: