Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Կրեմլի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում: Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը շատ ավելի բարդ է, քան պարզապես Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների կարգավիճակը ճանաչելը:

«Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում», – հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Հաղորդավարը հետաքրքրվել էր Ուկրաինայի ղեկավարից, թե «պատրա՞ստ եք ընդունել պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած բոլոր երեք պայմանները, որ Ուկրաինան պետք է փոխի իր սահմանադրությունը՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու համար, պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և ճանաչի արևելյան շրջանների (Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների) անկախությունը

Ի պատասխան Զելենսկին ասել էր. «Առաջինը՝ ես պատրաստ եմ երկխոսությանը, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ այդ հարցի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ժողովուրդը, որ ինձ ընտրել է: Եվ ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին՝ ես վաղուց եմ սառեցրել այդ հարցը՝ այն բանից հետո, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային: Դաշինքը վախենում է վիճահարույց հարցերից և Ռուսաստանի հետ առճակատումից, ՆԱՏՕ-ն ուզում է, որ երկիրը ծնկաչոք աղաչի իրեն ինչ-որ բանի համար, և մենք չենք ուզում լինել այդ երկիրը, և ես չեմ ուզում լինել այդպիսի երկրի նախագահ»:

Դեյվիդ Մյուիրը նաև ճշտող հարց է ուղղել Ուկրաինայի նախագահին, թե «ո՞րն է Ձեր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած նախապայմանների վերաբերյալ, Դուք ասում եք, որ պատրաստ չե՞ք ընդունել այդ երեք պայմանները»:

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում: Այնպես որ, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես դրանք ճանաչելը: Սա մեկ այլ վերջնագիր է, և մենք պատրաստ չենք վերջնագրերի: Եվ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը սկսի խոսել, սկսի երկխոսություն մեզ հետ», – պատասխանել է Ուկրաինայի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում