Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Նոր լրտեսական ցանց. դեռ քանի՞սն են եղել ու մնացել Հայաստանում

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է հերթական լրտեսական ցանցը բացահայտելու մասին, որն ըստ ԱԱԾ տեղեկության կազմված է եղել Հայաստանի և Արցախի զինված ուժերում ծառայող, նաև Արցախի պետական պաշտոնյա եղած անձանցից: ԱԱԾ-ը հայտարարել է 16 անձի բացահայտման մասին, որոնցից տասի հանդեպ կիրառվում է կալանավորում: Հիշենք, որ շաբաթներ առաջ ԱԱԾ-ը հայտարարեց 20 անձանցից կազմված գործակալական, լրտեսական ցանցի բացահայտման մասին: Եվ ահա, նոր ցանց, մոտ երկու տասնյակի հասնող, որոնք ըստ նախաքննական մարմնի, կարևոր տեղեկություններ են փոխանցել Ադրբեջանին պատերազմից առաջ և այդպիսով թույլ տվել կատարել հաշվարկներ հայկական զինուժի ՀՕՊ միջոցները, նաև ռազմական պահեստները շարքից հանելու համար:

Առաջին հարցը, որ առաջ է գալիս տեղեկության հանդեպ շոկային էմոցիոնալ արձագանքից հետո, այն է, թե Հայաստանում ընդհանրապես քանի՞ այդպիսի ցանց է գործել և ինչու՞ են այդ ցանցերը գործել անարգել, ինչո՞ւ դրանք չեն բացահայտվել պատերազմից առաջ: Քանի՞ տարվա ընթացքում են դրանք ձևավորվել, որքա՞ն ժամանակ են գործել, ինչու՞ անվտանգության ծառայությունը, հատուկ մարմինները, իրավապահները ժամանակին չեն կանխել կամ բացահայտել այդ ցանցերի գործունեությունը: Պետք է նկատել, որ ԱԱԾ տարածած տեղեկությունները հանրային մի շարք շրջանակներ կարող են դնել կասկածի տակ և պնդել, թե այդ ամենն արվում է պատերազմից և դրա հետևանքից քաղաքական իշխանության պատասխանատվությունը հանելու համար: Ինչ խոսք, Ազգային անվտանգության ծառայության քննության համոզիչ լինելուց է կախված, թե ինչպես կվերաբերի հանրությունն այդ ամենին:

Միաժամանակ, անկասկած է և այն, որ հայկական անվտանգային համակարգում տարիներ շարունակ, առնվազն տասնամյակ շարունակ տիրել է մի իրավիճակ, երբ շատ-շատ փորձագետներ, լրատվամիջոցներ, տարբեր գործիչներ պարբերաբար հարց են բարձրացրել, թե ինչու՞ է օրինակ հայկական առաջնագիծը և ընդհանրապես պաշտպանական համակարգը այդքան հասանելի գրեթե ամեն տեսախցիկի կամ ֆոտոխցիկի համար: Այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծ պատերազմի իր պատրաստությունը դեռևս տարիներ առաջ սկսել էր ոչ միայն միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերելով, այլ նաև իր պաշտպանական առանցքային շերտերի հանդեպ տեղեկատվական հասանելիությունը էապես սահմանափակկելով: Այլ կերպ ասած, ակնառու է, որ Հայաստանում լրտեսական-գործակալական ցանցերի ձևավորման համար «ստեղծված» են եղել պայմաններ, որոնցից կարող էին և օգտվել հակառակորդ կամ թշնամի երկրների հատուկ ծառայությունները: Այլ կերպ ասած, «լրտեսության» կամ «գործակալության» համար խոպան հողի առկայությունը թերևս անկասկած էր, սկսած հենց այն հանգամանքից, որ Հայաստանի զինված ուժերը մեծ հաշվով վերածվել էին սոցիալապես անապահով բնակչության «հանգրվանի», ինչը իր մեջ բնականաբար պարունակում էր այդօրինակ լրջագույն ռիսկեր: Ինքնին լրջագույն ռիսկ է եղել այն մշակութային, հանրային և արժեհամակարգային քաղաքականությունը, որ վարվել է տասնամյակներ, հիմնված լինելով իրականությունից բացարձակ հեռու կեղծ պաթոսի վրա, երբ հանրությանը «էլիտան» քարոզել է մի բան, իսկ ինքն ապրել ու վայելել բոլորովին այլը: Մյուս կողմից նաև, խնդիրն այն է, որ Հայաստանում համատարած կոռուպցիան լինելով ամբողջապես կառուցակարգված և ընկած լինելով կառավարող համակարգի հիմքում, էապես հարվածում էր նաև Հայաստանի անվտանգության համակարգի կենսունակությանը, երբ այդ անվտանգության համակարգը իր հավաքական գոյությամբ և գործունեությամբ պետական գործառույթի շրջանակում էր մնում միայն հազվադեպ նվիրյալների շնորհիվ, որոնց թիվն ԱԱԾ համակարգում անկասկած քիչ չէր, սակայն հավաքական իմաստով բավարար չէր հենց համակարգային կենսունակության համար: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի դեմ աշխատողը ամենևին մեկ երկրի հատուկ համակարգեր չէին, և՝ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում